Ինչպես ազատվել գոտկատեղի ցավերից
LifestyleԳոտկատեղի ցավերի դեպքում մարդու կյանքի որակը կարող է կտրուկ վատանալ, քանի որ այդ ցավերը խանգարում են նույնիսկ ազատ շարժվել: Սակայն այս տհաճ խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել ժողովրդական միջոցներով: Այս հարցում հիանալի օգնական են սխտորով քսուքներն ու կարտոֆիլով կոմպրեսները:
Հարկավոր է սխտորը մանրացնել ու դարձնել խյուս, այնուհետև խառնել հալած կարագին՝ 1:2 հարաբերակցությամբ: Ստացված քսուքով անհրաժեշտ է շփել հիվանդ հատվածը: Քսուքը պահել սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ առանձնացնել անհրաժեշտ քանակությունն ու մի փոքր տաքացնել:
Բացի այդ, կարելի է նաև հում կարտոֆիլը քերիչով մանրացնել, դնել հիվանդ հատվածներին, վրայից դնել պոլիէթիլենային թաղանթ և փաթաթել տաք շարֆով: Կոմպրեսը հարկավոր է պահել 40 րոպե: