Բրաունը հրաժարվել է ստորագրել Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիրը՝ պահանջելով բարձրացնել հոնորարը
SportԳերծանր քաշային Լուկաս Բրաունը հրաժարվել է ստորագրել Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի պայմանագիրը:
Ավստրալացի բռնցքամարտիկին չի բավարարում 1 մլն դոլարի չափով հոնորարը Գերմանիայում անցկացվելիք մենամարտի համար:
Հիշեցնենք, որ Կլիչկոյի մոտակա մենամարտը պլանավորված է դեկտեմբերի 10-ին և ուկրաինացին կտրականապես ուզում է մենամարտել WBА վարկածով աշխարհի չեմպիոնի ազատ տիտղոսի համար:
Հիշեցնենք, որ Կլիչկոյի և Ֆյուրիի միջև մենամարտը չեղարկելուց հետո ուկրաինացի բռնցքամարտիկը բանակցություններ էր վարում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ, սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել: Ընդ որում, Ջոշուայի պրոմոուտերը պնդում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են: