Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Բելառուսում
SportՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզվել է Բելառուսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հոկտեմբերի 22-ին ժամանելով Բելառուս՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն երեկ անցկացրել է առաջին մարզումը: Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կողմից նախապես հրավիրված 21 ֆուտբոլիստներից թիմի հետ Բելառուս են մեկնել 15 ֆուտբոլիստ:
Հոկտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին, Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում տեղի կունենա Բելառուս-Հայաստան առաջին ընկերական հանդիպումը:
Իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կկայանա Բելառուս-Հայաստան երկրորդ ընկերական հանդիպումը:
|