Էբոլայի ախտանիշներով հիվանդը հոսպիտալացվել է Բրազիլիայում
Էբոլա տենդի վարակման կասկածն արձանագրվել է Բրազիլիայում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:
Համապատասխան ախտանիշներով հիվանդը տեղափոխվել է Կասկավել քաղաքի հիվանդանոց:
Հիվանդը 47-ամյա տղամարդ է, ով սեպտեմբերի կեսերին Բրազիլիա է ժամանել Գվինեայից: Այս պահին հիվանդը մեկուսացված սենյակում է գտնվում: