Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
SportՄալազիայի Պինանգ քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատանիների 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ, իսկ հրումում՝ 173 կգ և երկամարտի 318 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Առաջին տեղում Վենեսուելան ներկայացնող Գիովանի Սանչեսն է, ով երկամարտում գրանցեց 329 կգ արդյունք: Արծաթե մեդալակիրը Կոլումբիան ներկայացնող Ֆելիպե Սոլիսն է՝ 328 կգ:
Հոկտեմբերի 25-ին հանդես կգան Վարազդատ Լալայանը (94 կգ) և Արփինե Դալալյանը (69 կգ):