Մովսիսյանը ՌՍԼ-ի հետ դուրս է եկել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ
SportՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին՝ 34-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Սիեթլ Սաունդերսին»:
ՌՍԼ-ը վաստակել է 46 միավոր ու, Արևմտյան գոտում գրավելով 6-րդ տեղը, դուրս է եկել փլեյ-օֆֆ:
Հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման է մտել 81-րդ րոպեին:
«Չիկագո Ֆայրն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվել է «Տորոնտոյին», և Արևելյան գոտում վաստակած 31 միավորով գրավել վերջին տեղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը հյուրերի կազմում խաղացել է 70 րոպե: