Անրի․ «Չելսիի» ֆուտբոլիստները ցանկանում էին ինչ-որ բան ապացուցել Մոուրինյուին
Sport«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին «Sky Sports»-ի եթերում Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (4:0) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-«Չելսիի» ֆուտբոլիստները ցանկանում էին ինչ-որ բան ապացուցել Ժոզե Մոուրինյուին։ Գուցե այս տղաները ցանկանում էին ցույց տալ, որ նախորդ մրցաշրջանում թիմում կարող էին ավելի մեծ դերակատարություն ունենալ և արժանի էին ավելի մեծ ուշադրության։ «Չելսին» շատ կազմակերպված խաղաց, մասնավորապես Ազարն ու Մատիչը պարզապես հիանալի էին։
«Լիվերպուլի» և «Արսենալի» դեմ խաղերում «Չելսին» բավականաչափ լավ չգործեց, սակայն այս անգամ ցույց տվեց, որ կարող է պայքարել ԱՊԼ-ի լավագույն թիմերի հետ, եթե իհարկե շարունակի նվիրումով խաղալ,- ասել է Անրին։