«Ոսկե գնդակ». հրապարակվել է ևս 5 թեկնածուի անուն
Sport«France Football» պարբերականը շարունակում է հրապարակել 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցանկը։ Հայտնի է «Ոսկե գնդակին» հավակնող ևս 5 թեկնածուի անուն․
Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ռիյադ Մարեզ («Լեսթեր Սիթի»), Թոմաս Մյուլլեր («Բավարիա»)։
Այժմ հայտնի են 30 թեկնածուներից 20-ը։ Ավելի վաղ «France Football»-ը հրապարակել էր հետևյալ ֆուտբոլիստների անունները․
Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Դիեգո Գոդին, Անտուան Գրիզման (երկուսն էլ «Ատլետիկո»), Գոնսալո Իգուային («Նապոլի»/«Յուվենտուս»), Զլատան Իբրահիմովիչ (ՊՍԺ/«Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Թոնի Կրոս («Ռեալ»), Կոկե («Ատլետիկո»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):
Հիշեցնենք, որ 2015 թվականին լավագույնի կոչմանն արժանացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին։ 2009 թվականից մինչև 2015 թվականը «Ոսկե գնդակը» հանձնում էին ՖԻՖԱ-ն և «France Football»-ը, սակայն այս տարվանից ֆրանսիական հեղինակավոր պարբերականը կրկին ինքնուրույն է անցկացնելու քվեարկությունը: