Նևիլ․ Ամաչում էի Պոգբայի և Էրրերայի խաղի համար
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, ով այժմ աշխատում է որպես ֆուտբոլային փորձագետ, խոսելով Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» (4:0) հանդիպման մասին, քննադատել է Պոլ Պոգբային և Անդեր Էրրերային։
-Ես ամաչում էի Պոգբայի և Էրրերայի խաղի համար։ «Չելսիի» ֆուտբոլիստները պարզապես քայլելով շրջանցում էին նրանց։ Դիտեք չորրորդ գոլը․ Կանտեն անգամ չփորձեց արագություն հավաքել։ Նա իսկապես պարզապես առաջ անցավ։ Դե իսկ առաջին գոլը, ասես, ծաղր լիներ,- Նևիլի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։