Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը բարեփոխում է ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների օրենսդրությունը

Economics

Կենտրոնական բանկը խթանում և զարգացնում է Հայաստանում ֆինանսական ածանցյալ գործիքների շուկան: Ֆինանսական ածանցյալ գործիքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր՝ կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայական տատանումների հետ:  

Ազգային ժողովը քննարկում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ընդգծեց, որ նախագծերի ընդունումը բխում է Արժութային Միջազգային Հիմնադրամի հետ 2016թ ստորագրված Մտադրությունների մասին նամակից, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը պարտականություն է ստանձնել բարեփոխել ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների նկատմամÕ ¢ կիրառվող օրենսդրությունը:

Բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցությամբ՝ վերջինիս կողմից ներկայացված լավագույն միջազգային փորձի եւ ISDA (Սվոփերի եւ ածանցյալների միջազգային ասոցիացիա) մոդելի հիման վրա: «Ներկայումս Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ որոշակի ֆինանսական գործիքների, մասնավորապես՝ ածանցյալ ֆինանսական գործիքների, ինչպես նաեւ ռեպո (արժեթղթերի փոխառության) գործարքների համապարփակ կարգավորում։

Արդյունքում հստակ կարգավորման բացակայության պայմաններում ֆինանսական շուկաների արդյունավետ եւ կայուն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ածանցյալների եւ վերը նշված այլ ֆինանսական գործիքների շուկան չի զարգանում միջազգային միտումներին համահունչ։ Կարգավորման նման իրավիճակը խաթարում է նաեւ օտարերկրյա ներդրողների եւ ֆինանսական կազմակերպությունների մուտքը Հայաստանի կապիտալի շուկա»,- նշեց Երիցյանը։

Նախագծերի ներկայացման նպատակն է սահմանել ֆինանսական գործիքների, այդ թվում` ածանցյալ ֆինանսական գործիքների հստակ եւ համապարփակ կարգավորում, որը կնպաստի կապիտալի շուկայի կայացմանն ու հետագա զարգացմանը Հայաստանում: «Ֆինանսական գործիքների շարքին են դասվում ֆյուչերսը, ֆորվարդը, օպցիոնը, սվոփը, ռեպոն եւ նմանատիպ այլ գործարքները: Նման ֆինանսական գործարքների կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր, օրինակ՝ կապված արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայակա ն տատանման հետ եւ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Օրինակ՝ նավթի գնի բարձրացման ռիսկը զսպելու  համար կազմակերպությունները կկարողանան կնքել ֆյուչերս կամ ֆորվարդ գործարքներ, որոնք կֆիքսեն այն գինը, որով կազմակերպությունը իրավունք կունենա գնել նավթ, օրինակ, 1 տարի անց: Այս դեպքում, եթե մեկ տարի անց նավթի գինը բարձրանա կողմը կկարողանա նավթ գնել նախապես պայմանավորված եւ տվյալ պահին շուկայում առկա գնից ավելի ցածր գնով: «Կամ եթե կողմը ունի դոլարային պարտավորություն, սակայն իր եկամուտները դրամով են, իսկ մյուս կողմն ունի օրինակ՝ դրամային պարտավորություն, սակայն իր եկամուտները դոլարով են, ապա կողմերը կկարողնան կնքել արտարժութային սվոփ, որով մի կողմը կպարտավորվի մյուսին տրամադրել նախապես որոշված չափով դոլար, իսկ մյուս կողմը` նախապես որոշված չափով դրամ՝ այդպիսով զսպելով արժութային տատանումների ռիսկը»,- մանրամասնեց Երիցյանը:

Ածանցյալ ֆինանսական շուկայի զարգացման կարեւորագույն բաղադրատարրերից է օտարերկրյա սուբյեկտների ներգրավվումը: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օտարերկրյա խոշոր ֆինանսական կազմակերպությունների հետ ածանցյալ ֆինանսկան գործիքներ կնքելու միջոցով ՀՀ ֆինանսական կազմակերպությունները իրենց հերթին կկարողանան ածանցյալ ֆինանսական գործիքներ առաջարկել ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին: Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ածանցյալ ֆինանսական գործիքների միջազգային շուկաներում կնքված գործարքների ճնշող մեծամասնությունն իրականացվում Õ § ISDA-ի կողմից մշակված, բազմաթիվ տարիների կիրառությամբ փորձված եւ միջազգային հեղինակություն վայելող գլխավոր համաձայնագրերի (ISDA Master Agreements) կիրառմամբ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine