Yerevan, 30.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին. Մանուէլ Պետրոսյան

Sport

Շախմատային գերտերություն լինելու համբավը Հայաստանը պահում է իմաստուն խաղի վարպետների, սիրահարների, մասնագետների ուշադրության կենտրոնում: Այս անգամ մեր երկրի վրա ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու առիթ տվեցին պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Հայկի հետ «Արմենպրես»-ն արդեն զրուցել է: Մանուէլ Պետրոսյանի հետ հարցազրույցը բավականին հետաքրքիր ստացվեց: Մանուէլը 18 տարեկան է և այժմ ծառայում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում: Ընտանիքը Երևան է տեղափոխվել Ստեփանակերտից՝ հատուկ նրա համար շախմատ պարապելու առավել մեծ հնարավորություններ ունենալու նպատակով:

-Ե՞րբ և ինչպե՞ս ես սկսել շախմատ խաղալ:

-Շախմատով սկսել եմ զբաղվել 3-4 տարեկանից: Առաջին անգամ շախմատային դպրոց հաճախեցի Ստեփանակերտում, իսկ ահա 6 տարեկանից արդեն լուրջ մարզչի հետ էի մարզվում և հաջողություններ գրանցում:  

-Իսկ ո”վ է շախմատ խաղալ սովորեցրել:

-Մեր տանը շատ էին սիրում շախմատ խաղալ, բայց հիմնականում պապիկս է սովորեցրել: Սկզբում մեծերն էին խաղում, բայց հետո ես հոգնեցնում էի, երբ անընդհատ ուզում էի, որ հետս խաղան:

-Ձեր ընտանիքն Արցախից է, ե՞րբ որոշեցիք տեղափոխվել Հայաստանի մայրաքաղաք:

-Ծնողներիս որոշեցին, որ տեղափոխվենք, քանի որ այնտեղ լուրջ մասնագետներ չկային: Նաև այստեղ բավականին հարմար է, Ստեփանակերտից դժվար է գալ մրցումների և նորից վերադառնալ: Գրեթե 11 տարեկան էին, երբ վերջնականապես տեղափոխվեցինք այստեղ:

-Մանուէլ, ինչպիսի՞ տպավորություններ և արդեն հիշողություններ ունես աշխարհի առաջնությունից, որտեղ դարձար աշխարհի չեմպիոն:

-Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ առաջատարից մեկ միավորով հետ էի: Ե՛վ որոշիչ, և՛ լարված պարտիաները սովորաբար հենց այդ վերջիններն են լինում: Այս անգամ ստացվեց այնպես, որ վերջին տուրերում սկսեցի թափ հավաքել: Առաջատարի հետ ոչ-ոքիից հետո կարողացա հաղթել նաև հաջորդ երկու պարտիաներում: Բայց առաջատարի մոտ, կարծես, լարվածությունը բարձր էր, քանի որ շատ մոտ էր հաղթանակին և մի պահ կորցրեց զգոնությունը… Ինձ հաջողվեց վերջին տուրում սևերով հաղթել:

-Մանուէլ, արդեն աշխարհի չեմպիոն ես, ո՞րն է քեզ սպասող հաջորդ մարտահրավերը: Ի՞նչ նպատակ ես դրել քո առաջ:

-Մասնակցելու եմ Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարին, որը բավականին լուրջ և դժվար մրցաշար է: Այն իր կարգով չի զիջում աշխարհի առաջնությանը: Թեպետ երիտասարդներ են հիմնական մասը, սակայն բոլորն էլ մեծ ձգտումներ ունեն:

-Այս առաջնության ժամանակ չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Արդյոք պարտիաներից հետո միասին քննարկո՞ւմ  կամ օգնո՞ւմ էիք միմյանց:

-Իհարկե, օգնում էինք միմյանց, խորհուրդներ տալիս այս կամ այն կոմբինացիայի վերաբերյալ, առավել կարևորում էինք, որ կարողանանք ցրել լարվածությունը:

-Ո՞վ ՝ քո սիրելի շախմատիստը:

-Սիրելի շախմատիստներ ունեմ, իհարկե: Բայց աշխարհի չեմպիոններից կառանձնացնեմ Տիգրան Պետրոսյանին, Կասպարովին: Հիմա շախմատն ավելի դինամիկ է դառնում, այդ իսկ պատճառով կառանձնացնեմ Մագնուս Կարլսենի խաղաոճը: Իսկ մեր հայրենակիցներից կցանկանայի առանձնացնել Լևոն Արոնյանի խաղը:

-Նոյեմբերին աշխարհի չեմպիոնի թագի համար կպայքարեն Կարլսենը և Կարյակինը: Ի՞նչ ես կարծում՝ ով կհաղթի:

-Կարծում եմ՝ ֆավորիտը Կարլսենն է, և նա էլ կհաղթի: Բայց, վստահաբար, Կարյակինը լավագույն շախմատ ցույց տալու մեծ ձգտում կունենա:   

 

Հարցազրույցը՝ Վարվառա Հայրապետյանի

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M