«ԲՄՎ»-ն Սեւանում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկան
SocietyՀոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի 151 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: