Երևանում «Երևան Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել հեծանվորդին, այնուհետև բախվել կայանված Mercedes-ին.կա վիրավոր
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 66-ամյա Հարություն Հաբեշյանը իր անձնական օգտագործման «Դնեպր» մակնիշի ՕՕ 333 համարանիշի մոտոցիկլով Անդրանիկ և Սվաճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Երևանի բնակիչ, 75-ամյա Ժորա Սահակյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո մոտոցիկլավար Հ. Հաբեշյանը բախվել է մայթեզրի մոտ կայանված Երևանի բնակիչ, 63-ամյա Էդիկ Բաբայանին պատկանող Mercedes մակնիշի 35 ՏՎ 514 համարանիշի ավտոմեքենային։
Շարունակությունը` այստեղ: