Քիմ Քարդաշյանն իրեն ստախոս համարող կայքի նկատմամբ հայցն ետ է վերցրել
LifestyleՌեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել, իսկ համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։ Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին իրոք կողոպտել են։
Քարդաշյանի փաստաբանը չի ներկայացրել տաբլոիդի հետ գործարքի այլ մանրամասներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին զինված անձիք կողոպտել են Քիմ Քարդաշյանին Փարիզում։ Հյուրանոցի համարում ատրճանակը պահելով նրա գլխին՝ հանցագործները մոտավորապես 10 միլիոն արժողությամբ զարդեր են հափշտակել։