Որոնվում է լուսանկարում պատկերված անձը. նա կասկածվում է առերևույթ հանցագործություն կատարելու մեջ. Քննչական կոմիտե
2014 թվականի հունիսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել Երևանի բնակչուհի Սարդարյանից, որ 2014 թվականի մայիսի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրել է ՀՀ քաղաքացու՝ իր անձնագիրը, որն անհայտ անձն օգտագործել է՝ տարբեր գործարքներ կատարելու համար։
Մասնավորապես՝ երկու տարբեր բանկերի միջոցով Երևան քաղաքում գործող երկու տարբեր խանութ-սրահներից, տարաժամկետ վճարման կարգով, գնել է 270.000 և 233.000 ՀՀ դրամ արժողության 2 դյուրակիր համակարգիչ և խարդախությամբ վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 503.000 ՀՀ դրամ նյութական վնաս:
Դեպքի առթիվ 2014 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դյուրարկիր համակարգիչներ վերցրել է լուսանկարում պատկերված կինը։
Ովքեր տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին