Հարավային Օսիայի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ ունենալու տարբերակը չի բացառվում. Անդրեյ Բաբկո
EconomicsՎրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք ռուս-վրացական գործարար համաժողովին կբարձրացվի նաև Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը:
Այս մասին նշեց «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը:
Լրագրողները հետաքրքվեցին, թե որքանո՞վ է հավանական Հարավային Օսիայով ճանապարհ բացելը: Ի պատասխան, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց, որ ցանկացած բիզնես նախագիծ պետք է տնտեսական հիմավորում ունենա:
«Ներկայում դեռ փաստարկված չէ այն, որ մեծ ծավալի բեռնափոխադրումների հոսք կարող է լինել Իրանից դեպի Ռուսաստան, չնայած մենք դրան ձգտում ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհին, ապա ցանկացած գործարար կիրականացնի ներդրում միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ բեռնափոխադրումների ծավալը լինի»,-ասաց Անդրեյ Բաբկոն` նշելով, որ Հարավային Օսիայի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ ունենալու տարբերակը չի բացառվում:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ ավելացրեց, որ այլընտրանքային ճանապարհներին վերաբերող հարցերի հետ կապված քննարկումներ կլինեն:
Նա հույս հայտնեց, որ այլընտրանքային ճանապարհների հետ կապված որոշումը կլինի ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական: