Գերմանիայի ԱԳՆ-ն տարօրինակ պատճառաբանութամբ չեղարկել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգը
SocietyԳերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել:
«Ստամբուլում նոյեմբերի 13-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի»,- DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆ-ն:
Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:
Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆ-ի մասնակցության:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»-ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում և Երևանում: