Ռաուլ. Բոլոր թիմակիցները վայելում են Ռոնալդուի սերն ու հարգանքը
SportՄադրիդի «Ռեալի» նախկին ավագ Ռաուլը գովեստի խոսքեր է ասել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:
«Պետք է հպարտանալ նրանով, թե ինչ է անում Ռոնալդուն: Նա մրցաշրջանի ընթացքում խփում է 50 գնդակ, իսկ ինձ համար բարդ էր նույնիսկ 20 գոլի հեղինակ դառնալը:
Կրիշտիանուն հիանալի անձնավորություն է: Նա է իր առաջին քննադատը: Բոլոր թիմակիցները վայելում են Ռոնալդուի սերն ու հարգանքը: Կրիշտիանուն մոտիվացված է Մեսսիի հետ մրցակցելու շնորհիվ»,- Ռաուլի խոսքը մեջբերում է «Cadena Ser»-ը: