«Բավարիան» կերկարաձգի պայմանագրերը Լեւանդովսկու, Ռոբենի եւ Ռիբերիի հետ
SportԳերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ ֆուտբոլիստներ Ռոբերտ Լեւանդովսկին, Արյեն Ռոբենն ու Ֆրանկ Ռիբերին համաձայնության են հասել պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Sport1.de-ն:
Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Մադրիդի «Ռեալի» հավակնություններից նրան զերծ պահելու նպատակով գերմանական սուպերակումբը 28-ամյա խաղացողին կառաջարկի տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ եւ պայմանագիր մինչեւ 2021 թվականը:
Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի պայմանագրերն ավարտվում են այս մրցաշրջանից հետո: Նրանց նոր պայմանագրերը նախատեսված կլինեն մինչեւ 2019 թվականը: