Զավեն Անդրիասյանը «Corsican Circuit 2016» մրցաշարում կիսում է 2-4 տեղերը
SportՖրանսիայում շարունակվում է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղի են ունեցել մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները. Զավեն Անդրիասյանը հաղթեց Վիկտոր Միխալևսկուն, իսկ Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Միխայիլ Անտիպովի հետ: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Զավեն Անդրիասյանը, Անտոն Կորոբովը և Բոգդան-Դանիել Դեաչը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Տիգրան Ղարամյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և կիսում է 5-12-ր դ հորիզոնականները: Այսօր մրցաշարում տեղի կունենան 5-րդ և 6-րդ տուրերը:
«Corsican Circuit 2016» մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն «նոկաուտ» համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: