Սամվել Ալեքսանյանը հերքում է իր կապը Մոսկվայում ՀՀ քաղաքացու սպանության հետ
SocietyԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի սպանության հետ կապում իր անունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով հարցին, թե իր հասցեին մեղադրանքներ են հնչում, ասաց. Ի՞նչ մեղադրանքներ, ինչի՞ համար պետք է ինձ հետ կապվի: Նիկոլը ե՞րբ է ճիշտ բան ասել, որ հիմա ասի»:
Սամվել Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքն Արմեն Իսրայելյան անունով գործընկեր չի ունեցել:
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Մոսկվայում ՀՀ քաղաքացի Արմեն Իսրայելյանի և նրա ընկերոջ սպանության վերլուծությունները բերում են ՀՀ Ազգային ժողով՝ հաշվի առնելով, որ Արմեն Իսրայելյանը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է եղել, իսկ մի քանի ամիս առաջ նրան մեղադրել էր իրեն առևանգելու մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿներկայացուցիչ Իլյա Վարովը կապ է հաստատել ՌԴ իրավասու մարմինների գործընկերների հետ և պարբերաբար տեղեկացվում էՀՀ երկու քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։
Ռուս գործընկերների տրամադրած տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չիկարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցեն, որտեղ հայտնաբերվել էերկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ,որոնց ինքն ությունը պարզվել է. 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով,հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանումհրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմտրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։
Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեականօրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական,դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվո ւմ են օպերատիվ-հետախուզականմիջոցառումներ:
Վարույթն իրականացնող մարմինը տեղեկություններ է ձեռք բերել հնարավոր կասկածյալի ինքնության վերաբերյալ, ով եւս, ըստնախնական տվյալների, ՀՀ քաղաքացի է։ Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ: