Արթուր Աբրահամ. Երեք շաբաթ պետք է դադարեցնեմ մարզումները
SportNEWS.am Sport-ը գրում է.
Բեռլինում ընթացող մարզումների ընթացքում վնասել եմ արմունկս եւ 3 շաբաթ չեմ կարողանա մարզվել, այդ պատճառով Մարտին Մյուրեի հետ մենամարտը չի կայանա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեիհետ:
«Մարզումների ընթացքում սպարինգ մենամարտի ժամանակ վնասվել է արմունկս: Բժիշկի ցուցումով երեք շաբաթ պետք է դադարեցնեմ մարզումները: Հիմա ինքնզգացողությունս նորմալ է: Դեռ պարզ չէ՝ երբ կկայանա հաջորդ մենամարտս եւ ով կլինի հաջորդ մրցակիցս»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Մյուրեյի միջեւ առաջին մենամարտը կայացել էր 2015-ի նոյեմբերին եւ ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով: Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
Լուսինե Շահբազյան