Լոնդոն-2012-ի 3 չեմպիոններ զրկվեցին ոսկե մեդալներից
SportՄիջազգային օլիմպիական կոմիտեն դոպինգ նմուշների վերստուգման արդյունքում, հայտարարել է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ութ մասնակիցների որակազրկման մասին:
Երեք ոսկե մեդալից զրկվել է Ղազախստանը: Որակազրկվել են ծանրամարտի օլիմպիական չեմպիոններ Մայա Մանեզան, Ստեվլանա Պոդոբեդովան եւ Զուլֆիա Չինշալոն:
Որկազրկվել են անեւ Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր, բելառուս ծանրորդ Դինա Սազանովեցը, մուրճի նետորդ, ռուսաստանցի Կիրիլ Իկոնիկովը, որը գրավել էր 5-րդ տեղը, ռուսաստանցի ձողացատկորդ Դմիտրի Ստարոդուբցեւը՝ չորրորդ տեղ, բելառուս ծանրորդ Եվգենի Ժերնոսեկը՝ 9-րդ տեղ: