«Ռեալ Սոսյեդադն» աշխատանք է տրամադրել անօթեւան թափառականի
SportԻսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է աշխատանք տրամադրել անօթեւան թափառականի: 35-ամյա Ռուբենը Մունդո շան հետ ութ ամիս ապրել է ակումբի «Անոետա» ստադիոնի մոտ: Բասկյան ակումբը նրան հնարավորություն է տվել երկու ամսվա փորձաշրջանի ընթացքում աշխատել ստադիոնում:
«Նախկինում մտածում էի, որ բարի մարդ չկա: Այդքան հարվածներից հետո կորցնում ես հույսդ»,- Ռուբենի խոսքը մեջբերում է Marca-ն:
Փարձաշրջանի պահանջները կատարելու դեպքում, ակումբը տղամարդուն կառաջարկի աշխատանքային պայմանագիր: