Ռուս հայտնի աստղերը՝ հայ դիզայների վերջին ցուցադրությանը (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ռուսաստանի ամենապահանջված եւ հայտնի դիզայներ, ազգությամբ հայ Ալեքսանդր Հարությունովը երեկ ներկայացրել է իր վերջին՝ գարուն-ամառ 2017 հավաքածուն։

Ցուցադրությանը ներկա էին ռուսական շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ Քսենիա Սոբչակը, Մարիա Ֆյոդորովնան, Յանա Ռուդկովսկայան, Յանա Ռասկովալովան, Ելենա Լետուչայան, Վլադ Լիսովեցն ու այլոք։
Ցուցադրությունը կայացել է մոսկովյան «Մոսկվա» կինոթատրոնում։
Իր հավաքածուում դիզայները ցուցադրել է, թե ինչպես է գործածում գրանժային 90-ականները։ Բարձր բոտֆորտներ, խիստ սիլուետներ… այս հավաքածուն միեւնույն ժամանակ կրում է սպորտային, հասարակ եւ լակոնիկ բնույթ։
Նշենք, որ Ալեքսանդր Հարությունովը ծնվել է Թիֆլիսում հայկական ընտանիքում։ Այժմ նա մոսկովյան առաջատար դիզայներներից է։ Հարությունովը թողարկում է ինչպես հագուստների, այնպես էլ աքսեսուարների հավաքածու։
Wnews.am-ը ներկայացնում է հայ դիզայների վերջին հավաքածուն եւ ցուցադրությանը ներկա հյուրերին.










