Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՎԶԵԲ-ը տեղական խորհրդատուների համար կազմակերպել է «ՓՄՁ-ների Ֆինանսներ» հատուկ մշակված դասընթացը

Economics

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հոկտեմբերի 26-28-ին Երևանում «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով հատուկ դասընթաց է անցկացնում: 

Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող դասընթացի նպատակն է զարգացնել տեղական խորհրդատուների փորձագիտական հմտությունները՝ նրանց հնարավորություն տալով հետագայում ՓՄՁ-ներին մատուցել առավել որակյալ ծառայություններ:

Դասընթացը հիմնականում անդրադառնում է ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը, պոտենցիալ ներդրումներ գրավելու համար բիզնես-առաջարկների մշակմանը, հնարավոր պարտքերի և կապիտալի ֆինանսավորման հեռանկարներին, ոլորտում մրցունակության և նորարարության, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը:

Փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացումը ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի առաջնային ուղղություններից մեկն է: ԵՄ-ն ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս ավելացնելու ֆինանսական միջոցների հասանելիությունը և լավագույն միջազգային փորձը ներդնել տեղական ձեռնարկությունների զարգացման համար: 

Հայաստանում՝ ՓՄՁ-ների ընդլայնման տեսանկյունից, առկա է բազմաբովանդակ ֆինանսական գործիքների և մասնավորապես կապիտալ ֆինանսավորման ներգրավման պակաս:

Ուստի շատ հաճախ տեղական ձեռնարկությունները պատրաստ չեն պոտենցիալ ներդրողներ ներգրավելուն և մասնագիտացած խորհրդատուների փորձառության կարիքն ունեն:

Հոկտեմբերի 24-28-ը Հայաստանում ԵՄ պատվիրակությունը անցկացնում է EU4Business շաբաթը, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների լուսաբանմանը և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման շեշտադրմանը:

«Մասնավոր հատվածի մրցունակության աճը, կապիտալի շուկայի զարգացումն ու գործարար միջավայրի բարելավումը մեր կարևորագույն ռազմավարական թիրախներից են: Հայաստանում ՓՄՁ ոլորտն ունի լուրջ ներուժ, սակայն հաճախ առկա են ֆինանսավորման սահմանափակ այլընտրանքներ, մասնավորապես՝ կապիտալ և քվազի-կապիտալ:

ՓՄՁ-ներն այսօր ներդրումներ ձեռքբերելու համար առավել խորը գնահատման և համապատասխան կառուցվածքների կարիք ունեն: Տեղական խորհրդատուների համար սա շատ օգտակար և տեղին դասընթաց է, քանի որ Հայաստանում ՓՄՁ ոլորտն առաջխաղացման կարիք ունի» ,- նշում է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Անտոնի Սվիտալսկին նախաձեռնությանը հղած իր խոսքում նշում է, որ լինելով EU4Business նախաձեռնության մաս և հիմնվելով ԵՄ-ի ու իր գործընկեր երկրների միջև զարգացող համագործակցության վրա, ԵՄ-ն ոգևորված է ՎԶԵԲ-ի հետ միասին նման դասընթաց նախաձեռնելու և դրա միջոցով հայաստանյան բիզնեսին աջակցելու հնարավորությամբ:

«Մենք հուսով ենք, որ այս դասընթացը ավելի լավ կնախապատրաստի հայաստանյան բիզնեսներին նոր ֆինանսներ և ներդրումներ ներգրավելու հեռանկարներին, և ի վերջո հնարավորություն կտա ավելի շատ արտ ասահմանյան ներդրողներ գրավել՝ բացահայտելով այն ներուժը, որը հայաստանյան ՓՄՁ-ները կարող են կիսել աշխարհի հետ»,- ընդգծում է Սվիտալսկին:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community