ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
SocietyՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 27-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ևս մեկ անգամ ոգեկոչելով այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության: