Իտալական երկու հեղինակավոր ակումբ կպայքարի Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար
SportՁմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենթուս»-ն ու «Միլան»-ը կփորձեն ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Աղբյուրի տվյալներով, թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղուց է ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, իսկ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան թիմի նոր առաջատարի դերում տեսնում է հայ կիսապաշտպանին:
Հենրիխ Մխիթարյանը վերջին անգամ խաղացել է սեպտեմբերի 10-ին: Ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման առաջին խաղակեսին: Այդ խաղում կրկնվել էր նրա ազդրի վնասվածքը, որը ֆուտբոլիստը ստացել էր Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ: Թեև ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է վնասվածքից և ողջ ծանրաբեռնվածությամբ մարզվում է թիմի հետ, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան նույնիսկ թիմի հայտացուցակում չի ընդգրկում: Բրիտանական որոշ պարբերականներ ա րդեն իսկ սկսել են հաղորդել, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանը կարող է լքել անգլիական ակումբը: