Առևտրական հասարակությունը
AnalysisԵրևանում այսօր բացվել է հերթական տոնավաճառը։
Անշուշտ, սպասարկան ոլորտում մենք կարծես նորանոր հաջողություններ ենք գրանցում։ Ողջ Երևանը պատված է տոնավաճառնելով ու մոլերով։ Թե որքան գումար է ծախսվում նման համալիրների կառուցման համար, ընդամենը կարելի է ենթադրել։
Սակայն մի հարց, այնուամենայնիվ, մնում է բաց: Արդյո՞ք արդարացնում են իրենց տասնյակների հասնող այդ մոլերն ու տոնավաճառները զուտ շահութաբերության տեսանկյունից, դժվար է ասել, սակայն միանշանակ է, որ արմատական նշանակություն երկրի տնտեսության համար որևէ մոլ կամ առևտրային համալիր չի կարող ունենալ։ Երկրի տնտեսությունն առողջանում է գլխավորապես արտադրությամբ և արդյունաբերությամբ, ինչը ներկայումս աննախանձելի վիճակում է։
Հնարավո՞ր չէր հսկայական առևտրային կենտրոնների փոխարեն հիմնել որևէ արտադրություն, որն անհամեմատ ավելի լայն աշխատատեղի հնարավորություն կտար և էական ազդեցություն կունենար երկրի տնտեսության առողջացման վրա։ Այս հարցը մշտապես առկա է ցանկացած առևտրի կնետրոնի, մոլի ու տոնավաճառի հանդիպելիս։ Ինչ խոսք, գործարարները, բնականաբար, իրենք են որոշում, թե որտեղ ներդնել իրենց գումարները և ինչ բիզնեսով զբաղվել, սակայն այդ դեպքում արդեն թերևս պետք չէ այս կամ այն մոլի ու առևտրի կենտրոնի բացումը ներկայացնել որպես հայրենասիրության պետականակերտման բացառիկ օրինակ։
Այլապես տպավորություն է և թերևս իրականում էլ այդպես կա, որ մեր հասարակությունը վերածվել է բացառապես սպառող հասարակության, որն այլևս ոչինչ չի ստեղծում, այլ պարզապես վատնում է իր փողերը, ժամանակն ու ներուժը միայն առևտրի, առևտրական կենտրոններ բացելու և առևտրային ժամանցի վրա։
Pressmedia.am, վերլուծաբան