Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը որպես եռյակի վերջին շան
BlogԱյսօրվա հանրահավաքը առանցքային նշանակություն ունի ոչ իշխանական եռյակի համար, որը երկար ժամանակ է նախապատրաստվում էր, և մարզային հանրահավաքները նպատակ ունեին ապահովվել հենց այս հանրահավաքի հաջողությունը:
Հանրահավաքին եռյակը հնարավորություն կունենա իր վերջնական խոսքը ասել:
Միևնույն ժամանակ ելույթ ունեցող կուսակցությունների առաջնորդների վրա մեծ պատասխանատվություն է դրվում, քանի որ եթե եռյակը չարդարացրեց ժողովրդի սպասումները, ապա դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ առաջացնելով հիասթափություն ժողովրդի շրջանում: Իսկ հիասթափությունն էլ կարող է կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների՝ այդ թվում և արտգաղթի նոր լիքի, ինչից այդքան խոսում էր եռյակը:
Մյուս կողմից էլ ժողվրդի սպասումները չբավարարելու դեպքում եռյակը կկորցնի իր աջակիցների բանակը և կթուլանա: Այս ամենն էլ անպատճառ հանգեցնելու է եռյակի կազմալուծմանը:
Այնուամենայնիվ, շատ մեծ է հավանակնությունը, որ ոչ իշխանական երեք ուժերը տանուլ կտան իրենց վերջին հնարավորությունը, քանի որ եռյակը իր առջև խնդիր է դրել իրականացնել արմատական փոփոխություններ, որոնց իրականացման ուղիները անորոշ են և ոչ հստակեցված:
Բացի այդ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի նախօրեին ԲՀԿ առաջնորդը հայտարարում է իր նախագահական հավակնությունների մասին, ինչը մարդկանց մոտ տպավորություն կարող է առաջանցել, թե փորձում են օգտագործել ստեղծված իրավիճակը իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: