Ստամբուլի հայկական «Ժամանակ»-ը 109 տարեկան է
SocietyՍտամբուլի հայկական «Ժամանակ» հայալեզու պարբերականը հոկտեմբերի 28-ին բոլորում է 109-րդ տարեդարձը:
Օրաթերթը 1908 թվականին հիմնել են Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները, ովքեր ժամանակի արևմտահայ մտավորականության կարևոր դեմքերից էին: Ներկայում պարբերականի գլխավոր խմբագիրը նրանց սերնդի շարունակողն է` Արա Գոչունյանը:
Պարբերականը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել ինչպես Թուրքիայի հայ համայնքի խնդիրները, այնպես էլ Հայաստանի ներսում և հայկական սփյուռքում կատարվող կարևոր ու նշանակալի իրադարձությունները: