Անօթևանը 5 տարում միլիոնատեր է դարձել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Խալիլ Ռաֆաթին ապացուցել է, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:
Իր «Ես մոռացել եմ մեռնել» գրքում նախկինում անօթևան, իսկ այժմ միլիոնատեր դարձած 46-ամյա տղամարդը կիսվել է 13 տարի առաջ կախվածությունների դեմ պայքարելու, նվազ քաշի և չքավորության մասին հիշողություններով:
AdMe.ru-ն գրում է, որ դեպրեսիայից դուրս գալու և իր ուժերին հավատալու հարցում Ռաֆաթիին օգնել է նրա ընկերը, որն առաջարկել է բնական հյութերի արտադրության բիզնես հիմնել: Ռաֆաթին հավատացել է իր ուժերին և սկսել Riviera Recovery Center սթափության կենտրոնի համար հյութեր պատրաստել, որոնց շնորհիվ ինքն էլ է վերականգնել առողջությունը:
Նշվում է, որ առողջարանային կենտրոնի համբավը տարածվել է ամբողջ Հոլիվուդով, ինչը Ռաֆաթիին ոգեշնչել է իր հայրենի Մալիբուի սահմաններից դուրս հյութերի վաճառքի ցանց հիմնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգտակար ըմպելիքները պարունակում են ալկալային ջուր, հիմալայան վարդագույն աղ և խտուտիկ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ