Գոհար Հովհաննիսյանը` երևանյան համերգի ու առաջիկա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվել է առաջիկա ծրագրերով ու պատմել օրերս կայացած համերգի մասին:
«Առաջիկայում սպասվում է համերգներով առատ ամիսներ. Բացի ընթացիկ համերգային շրջագայություններից` արդեն իսկ նախատեսված է, որ փետրվարին պետք է մեկնեմ ԱՄՆ` մասնակցելու «Ժողովրդական երգերի փառատոնին», որին ներկա կլինեն ժողովրդական երգի վարպետները, իսկ մարտին Ֆրանսիայում կմասնակցեմ մրցանակաբաշխության, որտեղ մեր ազգային երգը կներկայացնեմ»,- պատմեց Գոհար Հովհաննիսյանն ու խոսեց օրերս կայացած համերգից.
«Մենք հաճախ ենք արտերկրում կամ գոնե մեր շրջաններում համերգներով հանդես գալիս, սակայն Երեւանում արդեն երկար ժամանակ էր,ինչն համերգ չէինք ունեցել: Ուրախ եմ ու շնորհակալ, որ երիտասարդ կազմակերպիչները հանձն առան այդ գործն ու կազմակերպեցին այդ հրաշք համերգը, որին մասնակցեցինք ես, Աղասի Իսպիրյանը, Ռուբեն Սասունցին ու Դավիթ Զաքարյանը: Համերգը տեղի ունեցավ Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում: Ինձ համար հատկանշականն այն էր, որ երեւանյան հանդիսատեսի նկատմամաբ կարոտը փոխադարձ էր. Հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը վկայում էր այն մասին, որ համերգը շատ տեղին ու սպասված էր»,- նշեց Գոհարը:
Շարունակությունը՝ այստեղ: