Մինչ Քիմը տանը հանգստանում է, Քանյեն նոր Porsche է գնում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Քանյե Ուեսթն ավարտեց Ինգլվուդում համերգների շարքը: Երեք օր շարունակ բազմաթիվ հայտնիներ են գնացել նրա շոուն դիտելու, սակայն համերգների գլխավոր հյուրը, իհարկե, նրա կինն էր՝ Քիմ Քարդաշյանը: Նա ամուսնու ելույթներին մասնակցել է թիկնապահների բանակի ուղեկցությամբ եւ դժվար է եղել նրան լուսանկարելը:

Քիմն, ի դեպ, կարողացել է համերգից հատվածներ նկարահանել իր ռեալիթի շոուի համար:
Արդեն երկրորդ օրն է հայուհին հանգստանում է տանը, իսկ Քանյեն նոր համերգների է պատրաստվում, այս անգամ՝ Լաս Վեգասի T-Mobile Arena-ում:

Իսկ մինչ այդ 39-ամյա ռեփերին իր գրասենյակի մոտ նկատել են նոր Porsche-ով:


Գործերը, կարծես, այնքան էլ վատ չեն 
