Ջոլին ու Փիթը 5 մլն դոլարով վաճառել են Նոր Օռլեանի իրենց առանձնատունը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ապահարզանը ապահարզան, իսկ գործը գործ։ Փիթն ու Ջոլին ապահարզանի հենց էպիկենտրոնում են, բայց դա չի խանգարում ապագայում նախկին ամուսիններին վաճառել իրենց առանձնատները աշխարհի տարբեր երկրներում։

Էնջին ու Բրեդը վաճառում են իրենց ամրոցը Ֆրանսիայում, որտեղ իրենց հարսանիքն էին արել, եւ եթե այդ ֆրանսիական ամրոցի համար գնորդ դեռ չի գտնվել, Նոր Օռլեանի նրանց տունն արդեն վաճառվել է 5 մլն դոլարով։

Ջոլիի եւ Փիթի առանձնատունը Ֆրանսիայում
Զույգը այդ տունը 2007-ին էր գնել 3 ու կես միլիոն դոլարով։


Զույգի տունը՝ Նոր Օռլեանում
Քաթրին փոթորկից հետո Փիթը քաղաքում հիմնել էր Make It Right Foundation հիմնադրամը տուժածներին օգնելու համար ու իր համար գնել այդ տունը, որը հինգ ննջասենյակ ունի, երեք լոգարան, հյուրասենյակ, խոհանոց ու փոքր պարտեզ։
