Արաս Օզբիլիսը կվիրահատվի եւ չի խաղա 2 ամիս
SportՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ուսի վնասվածք է ստացել թուրքական «Բեշիկթաշի» մարզման ժամանակ:
Huriyet-ի համաձայն՝ վնասվածքի պատճառով Օզբիլիսը պետք է վիրահատվի, իսկ վերականգնման համար կպահանջվի մոտ 2 ամիս: Դա նշանակում է, որ 26-ամյա կիսապաշտպանը Հայաստանի հավաքականին չի օգնի Չեռնոգորիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում, որը կկայանա նոյեմբերի 11-ին Երեւանում:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը միայն մեկ պաշտոնական հանդիպման է մասնակցել «Բեշիկթաշի» կազմում՝ փոխարինման դուրս գալով «Ալանյասպորի» դեմ Թուրքիայի առաջնության խաղում։ Բացի այդ, թուրքական ակումբը նրան չի հայտավորել Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշարին:
Այս տարվա հունվարին «Բեշիկթաշը» Օզբիլսին տրանսֆերային իրավունքը 1.3 միլիոն եվրոյով գնել էր Մոսկվայի «Սպարտակից»: Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը կիսապաշտպանը վարձակալությամբ անցկացրեց իսպանական «Ռայո Վալյեկանոյում»: