Yerevan, 28.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավելի լավ է դա լինի, քան ընդհանրապես չլինի. կանադահայ քաղաքագետը ՀՀ-ԵՄ կնքվելիք համաձայնագրի մասին

Politics

Tert.am-ը գրում է.

Շրջանակային համաձայնագիրը, որը պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև, որքան հնարավոր է, նման է Ասոցացման պայմանագրին. Tert.am-ի հետ զրույցում նկատեց կանադահայ քաղաքագետ Րաֆֆի Էլիոթը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք շրջանակային համաձայնագրի տված հնարավորությունների մասին:

«Դրանք իրար նման են ասոցացման տեսանկյունից, առանց տնտեսական միացման, որովհետև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել, և հիմա սահմանափակվում է այլ երկրների կամ կառույցների հետ տնտեսական պայմանագրեր կնքելու հարցում,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Ասոցացման պայմանագիրը և Մաքսային միությանը միանալու պայմանագիրը հավասար «ուժ» չունեին,-Եվրամիության հետ Հայաստանը կնքում էր ազատ առևտրի պայմանագիր, որը հնարավորություն կտար Հայաստանին նաև այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնել: Մաքսային միությունը նման հնարավորությունները սահմանափակում է»:

Նշենք, որ ըստ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին:

«Քանի որ 2013-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ չկարողացանք Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքել, հիմա որոշեցին այդ պայմանագրի նման ինչ-որ բան ստորագրել: Սա առավել շատ քաղաքական ասոցացում է, քան տնտեսական, բայց տեղյակ եմ, որ շրջանակային համաձայնագրի միջոցով հարկային հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի համար՝ հատկապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու համար»,-ասաց Րաֆֆի Էլիոթը:

Նա նշեց, որ ԵՄ-ի հետ կնքվող շրջանակային համաձայնագրի միջոցով պետք է հնարավորություններ ստեղծվեն Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության անդամների միջև՝ Հայաստանի միջոցով համագործակցություններ ունենալու: 

«Հայաստանը Մաքսային միության ամենաընկերական երկիրն է Եվրամիության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության հարաբերությունները վատացել են, բայց Հայաստանը մինչև հիմա մնում է նրանց մեջտեղում՝ և՛ Մաքսային միության անդամ է, և՛ կապ է պահել Եվրամիության հետ: Որքան հնարավոր է, որքան ԵԱՏՄ-ի օրենքներով թույլատրվում է, Հայաստանը պետք է կարողանա համագործակցել այլ երկրների հետ»,- նշեց կանադահայ քաղաքագետը:

Հարցին, արդյո՞ք խնդիր և սահմանափակում չէ, որ Հայաստանը Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրում կարևորում է, որ համագործակցությունը պետք է համապատասխանի Մաքսային միության օրենքներին։

«Այդ հարցին դժվար է պատասխանել, քանի որ պատասխանելու համար պետք է ընդունենք, որ Մաքսային միությունը իսկական միություն է, որը մինչև հիմա իրականության մեջ գոյություն չունի: Մենք չգիտենք էլ՝ որքանո՞վ է Հայաստանը հիմա հետևում Մաքսային միության օրենքներին: Եվ հետո, երբ Եվրասիական միության գաղափարը առաջացել էր Ռուսաստանի և թող լինի՝ Ղազախստանի նախագահների միջև, միտք ունեին ինտեգրվելու, այսինքն՝ նախկին սովետական երկրները իրենց տնտեսական ուժերով միավորվեին։ Եվ քանի որ այդքան զարգացած չէին, որ միանգամից Եվրամիության շուկայում ինտեգրվեին, հետո պետք է դա անեին: Բայց իրականության մեջ Եվրասիական տնտեսական միությունը շատ դժվարությունների միջով անցավ, այդքան էլ ուժեղ չէ, և անգամ ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև խնդիրներ կան, և նաև այնքան ուժեղ չէ, որ ազդեցություն ունենա»,-ասաց Րաֆֆի Էլիոթը:

Դիտարկմանը, թե Հայաստանն այնքան էլ ուժեղ դիրքերում չի գտնվում, և շատերի կարծիքով՝ այնքան քաղաքական կամք չունի, որ Ռուսաստանին որևէ հարցում ընդդիմանա, քաղաքագետը նշեց․ «Այո՛, Հայաստանը թույլ է, և ոչ այդքան տնտեսական, որքան քաղաքական առումով: ԵԱՏՄ-ն էլ, չնայած համարվում է տնտեսական միություն, սակայն իրականում քաղաքական կառույց է: Նաև պետք է ասել, որ Հայաստանի տնտեսությունը իրականության մեջ շատ ավելի զարգացած է, քան Ղազախստանինը, Ուզբեկստանինը և այլն, և նայում է Եվրոպային, այլ ոչ թե, օրինակ, Ուզբեկստանին: Ժամանակին էլ, երբ հրաժարվեցինք ասոցացման պայմանագրից, մեր անվտանգության, պաշտպանության խնդիրները պատճառ բերեցինք, հետո սկսեցին տնտեսական առավելությունների մասին խոսել, բայց պետք չէ անընդհատ անվտանգության խնդիրների մասին խոսելով՝ Ռուսաստանի կողմը նայել»:

Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը հաջողելու համար, ըստ Րաֆֆի Էլիոթի, պետք է ուշադրություն դարձնել և հետևել ներկայացվող պահանջներին․ «Պետք է Հայաստանը հստակ զարգացնի իր ժողովրդավարական փոփոխությունները, առավել լուրջ ձևով պայքարի կոռուպցիայի դեմ, նաև որքանով որ տեղյակ եմ՝ պետք է միգրացիոն խնդիրները լուծի, այնպես անի, որ Հայաստանից Եվրոպա գնացողներն առանց վիզայի չմնան այնտեղ»:

Քաղաքագետը, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքվող շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, նշեց, որ լավ է, որ այդ մասին կան խոսակցություններ. «Ավելի լավ է դա լինի, քան ընդհանրապես չլինի: Մենք չգիտենք, թե ինչքան կդիմանա Եվրասիական տնտեսական միությունը․ որքան նկատում եմ, այնքան էլ լավ վիճակում չէ: Բայց Հայաստանի համար կարևոր է, որ և՛ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենա, և՛ Եվրամիության հետ: Բայց եթե միայն ռուսներից ակնկալիքներ ունենանք, այդքան էլ լավ չի լինի: Լավ է, որ մեր արտաքին հարաբերությունները մի քանի ուղղություններով է զարգանում, մանավանդ Եվրամիության հետ, որը մինչև հիմա մնացել է Հայաստանի ամենախոշոր ներդրողը, և հիմա համաձայնագրի կնքմամբ հնարավորություններն ավելանալու են:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference