Կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ
SocietyNews.am-ը գրում է.
Կենտրոնական Իտալիայում հոկտեմբերի 30-ի առավոտյան տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Պերուջայի եւ Մաչերտայի միջեւ: «ՌԻԱ ովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտից:
Առաջին ստորերկրյա ցնցումից հետո շուտով տեղի է ունեցել երկրորդը՝ 5,4 մագնիտուդով:
Ցնցումներն զգացվել են Իտալիայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հռոմի եւ կենտրոնական Իտալիայի այլ խոշոր քաղաքներում:
Մարկայի շրջանում, որտեղ գտնվել է հոկտեմբերի 26-ի 5,9 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը, նոր ավերածություններ են եղել: