5 ՖԻԼՄ, ՈՐ ԱՐԺԵ ԴԻՏԵԼ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ (PHOTO)
LifestyleWnews.am-ը գրում է.
Աշնանը, երբ դրսում անձրև է ու մռայլ եղանակ, տանը` ընկերների կամ սիրելիի հետ ֆիլմ նայելու գաղափարը ավելի քան հաճելի է Wnews.am-ն առաջարկում է 5 ֆիլմ որոնք արժե դիտել հանգստյան օրերին :
Փոփոխությունների ճանապարհ/Revolutionary Road
Տիտանիկ ֆիլմից մեզ ծանոթ հերոսները այս ֆիլմում խաղում են երիտասարդ ամուսնական զույգի, ովքեր չեն ուզում ապրել ինչպես բոլորը: Կար ժամանակ, երբ նրանք երազանք ունեին ու հավատում էին իրենց երազանքին, բայց կենցաղն ու առօրյա կյանքը փոխում է ամբիցիոզ զույգի պլանները…Հավատարիմ մնալ երազանքին, թե ապրել միջին ստատիստիկական ամուսնական զույգի կյանքով՝ դրամատիկ ֆիլմ՝ ողբերգական ավարտով:
Ուղղակի միասին/ Ensemble, c’est tout
Մեզ ցուցադրում են կյանքն, ինչպես որ կա: Ֆիլմ՝ սովորական մարդկանց մասին՝ սովորական քաղաքում, սովորական հոգսերով ու կանխատեսելի ավարտով : Հենց դա էլ դարձնում է ֆիլմը չափազանց հարազատ՝ ոչ մի չափազանցություն, ավելացված գույներ, կյանքն ՝ իր հույզերով , սիրով, կորուստներով:

«Կյանքն ասես հրաշք»/Život je čudo.
Ասում են, Կուստուրիցային հասկանալու համար պետք է ծանոթ լինել բալկանյան մշակույթին եւ ունենալ հումորի հատուկ զգացում, սակայն մեզ թվում է, որ բավական է ընդամենը մի փոքր հետաքրքրություն եւ կյանքի հանդեպ ոչ այդքան մեծ լրջություն. այդ դեպքում այս ֆիլմը կընդունվի որպես անկեղծ, իսկապես կախարդական հեքիաթ, որը պարզ լեզվով պատմում է բարդ երեւույթների մասին։ Սա հեքիաթ է իսկական հրաշքի մասին։

Սպիներ/ Cracks
Երազողներից մեզ հայտնի Եվա Գրինն այս ֆիլմում ավելի քան տպավորիչ է: Խարիզմատիկ ուսուցչուհի և աղջիկների էլիտար դպրոց-ինտերնատ: Նոր աշակերտուհի, ով չի վախենում սխալներ թույլ տալ, ապրել, ուսուցչուհի, ով ապրում է երևակայական աշխարհում և վախենում է մեծանալ : Գեղեցիկ ֆիլմ, դրամատիկ ավարտով:

Ավգուստ Ռաշ/August Rush
Ֆիլմ այն մասին, թե ինչպես է երաժշտությունը միավորում մարդկանց: Մանկատանն ապրող փոքրիկ տղան՝ Էվան Թեյլորը կարող է երաժշտություն լսել ամենուր՝ լույսի մեջ, քամու մեջ, օդում և, նույնիսկ, էլեկտրական հոսանքների մեջ։ Նա հավատում է, որ կարող է լսել իր ծնողների երաժշտությունը և գտնել նրանց։ Էվանը համարում է, որ եղել իր ծնողների համար ցանկալի երեխա, որ նրանք կգան և կվերցնեն նրան։ Չափազանց հարմոնիկ ֆիլմ՝ ներշնչված երաժշտությամբ:
