Թալիշցների կեսից ավելին վերադարձել է Ալաշան
SocietyԹալիշի գյուղի բնակչությունն, անվտանգության խնդրից ելնելով, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գյուղում չի ապրում, բայց ժամանակ առ ժամանակ թալիշցիներն այցելում են գյուղ և, որքան հնարավոր է, տիրություն են անում իրենց տներին և հավաքում այգիների բերքն ու բարիքը:
Այս մասին հայտնել է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը, ով շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն ԼՂՀ Մարտակերտի Ալաշան համայնքում:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմական օրերին բնակիչների մոտ առաջացած շոկային վիճակն, ընդհանուր առմամբ, անցել է, և Թալիշ այցելող գյուղացիների թիվը ոչ միայն մեծացել է, այլև այդ երևույթն ակտիվ բնույթ է կրում:
Խոսելով նոր հանայնքում՝ Ալաշանում համագյուղացիների կենցաղային պայմանների մասին՝ Վ. Պետրոսյանը նշեց, որ բնակիչներն արդեն այնքան են հարմարվել, որ անգամ կատակով Ալաշանի փոխարեն Թալիշան են կոչում նոր բնակավայրը:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ, Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում բնակվել էէ թալիշցի 28 ընտանիք։ Նորաբաց դպրոց է հաճախել 23 աշակերտ։