«Լիվերպուլը» Լոնդոնում հաղթեց գոլառատ խաղում
SportԱնգլիական Պրեմյեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 4:2 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Ընդ որում՝ 6 գոլերից հինգը գրանցվեցին առաջին խաղակեսում:
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 23 միավոր եւ հավասարվեց առաջատարներ «Մանչեսթեր Սիթիին» ու «Արսենալին»:
Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»՝ 2:4
Ջեյմս Մաքարթուր, 18, 33 – Էմրե Ջան, 16, Դեյան Լովրեն, 21, Ջոել Մատիպ, 44, Ռոբերտո Ֆիրմինո, 71