Արազ Օզբիլիսը վիրահատել է ուսը
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը ուսի վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղային 2-3 ամիս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ կիսապաշտպանը վիրահատել է ուսը, և վիրահատությունը հաջող է անցել: Օզբիլիսը ուսը վնասել է թիմի վերջին մարզման ժամանակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոյեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Չեռնոգորիայի թիմին: