Վախճանվել է Վլադիմիր Զելդինը
Society101 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Վլադիմիր Զելդինը: Նա բուժում էր ստանում Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտում: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են բուժհաստատությունում:
Տեղեկությունը հաստատել է դերասանի կինը՝ Իվետա Կապրալովան: «Վաղ առավոտյան Վլադիմիր Զելդինը մահացել է: Ավելի քան երեք շաբաթ նրան փորձում էին վերակենդանացնել, բայց, ցավոք, չհաջողվեց»,- ասել է նա:
Երեք շաբաթ Զելդինը բուժում է ստացել զինվորական հոսպիտալում, իսկ հոկտեմբերի 29-ին նրան տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ: