Մենք երբեք չենք նշել եւ չենք նշելու Հելոուինը, որովհետեւ ՔՐԻՍՏՈՆՅԱ ենք. Արմինկա
LifestyleՀայտնի երգչուհի Արմինկան շատերի նման այսօր սոցցանցերում որոշել է անդրադառնալ ժամանակակից ամենախենթ տոներից մեկին՝ Հելոուինին։ Սակայն եթե ոմանք հրապարակում են իրենց սարսափազդու կերպարների կամ դիմահարդարման լուսանկարները, Արմինկան իր կարծիքն է արտահայտել տոնը նշել-չնշելու մասին։
«Մենք երբեք չենք նշել եւ չենք նշելու Հելոուինը, որովհետեւ ՔՐԻՍՏՈՆՅԱ ենք։
Հ.Գ. Լուսանկարում պարզապես վայելում ենք բնությունը»,- Արմինկան մեկնաբանել է որդու հետ լուսանկարը՝ Հելոուինի խորհրդանիշ համարվող դդումների ֆոնին։