Երևանի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոյեմբերի 12–ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ներքին շաբաթօրյակները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գործընթացին տեղերում հետևում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների պատասխանատու ծառայությունների ղեկավարները:
Չնախատեսված վայրերում շինարարական և կենցաղային աղբ թափելու համար կիրառվում է օրենքով սահմանված վարչարարություն: