Սարսափազդու աչքերով Անահիտ Սիմոնյանը՝ Հելոուինի տոնին
LifestyleԼուսավորված դդումների տոնը՝ Հելոուինը, վերջին տարիներին հասել է Երեւան։ Երեւանցիները նույնպես հոկտեմբերի 31-ին նշում են տարվա ամենասարսափազդու օրը։ Բայց ոմանք անհամբեր են եւ երեկվանից են սկսել։ Անհամբերների թվում է նաեւ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, որն ամուսնու եւ ընկերուհիների հետ շտապել է նշել կելտական այս տոնը։


Անահիտը երեկույթի համար ընտրել է սեւը (ժամանակից ամենահայտնի այս տոնին մասնակիցները սովորաբար ներկայացել են մարդագայլերի կամ վհուկների տեսքով՝ նախընտրելով սեւն ու նարնջագույնը), իսկ սարսափելի տեսքն ապահովել են երգչուհու լինզաները, որոնք ամբողջացրել են նրա կերպարը։
