Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել է Իսրայել
SportՀայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների ազգային թիմը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նոյեմբերի 1-6-ը Իսրայելում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն տանտերերի, ինչպես նաև Լեհաստանի և Իսլանդիայի հավաքականները: Այսօր առավոտյան Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ, մեկնել է Իսրայել՝ հետևյալ կազմով.
Դարպասապահներ.
Էրիկ Մելիքսեթյան, «Բանանց»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Պաշտպաններ.
Արտակ Ասատրյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Արսեն Սարգսյան, «Փյունիկ»
Պերճ Պողիկյան, «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան, «Փյունիկ»
Արսեն Եղիազարյան, «Բանանց»
Ազատ Հարությունյան, «Բանանց»
Դավիթ Սարգսյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ.
Էրիկ Ազիզյան, «Փյունիկ»
Ռաֆիկ Միսակյան, «Բանանց»
Տիգրան Այունց, «Բանանց»
Էրիկ Ավետիսյան, «Բանանց»
Մարտին Գրիգորյան, «Բանանց»
Արամ Խամոյան, «Բանանց»
Հարձակվողներ.
Գերման Կուրբաշյան, «Քյոլն» (Գերմանիա)
Ժիրայր Շաղոյան, Հայաստանի Մ-16 հավաքական
Արմեն Հովհաննիսյան, «Փյունիկ»: