Հրանտ Մելքումյանը խաղում է Բավարիայի բաց առաջնությունում
SportՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցում է Բավարիայի բաց առաջնությանը:
Գերմանիայում մեկնարկել է Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստ, որոնց թվում` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Բավարիայի բաց առաջնությունում արդեն տեղի են ունեցել առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները, որոնցում Մելքումյանը տոնել է հաղթանակներ և ընթանում է առաջատարների խմբում: