Մի շարք մարզերում ցրտահարություն է սպասվում
SocietyՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ` նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում ու Երևանում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ: «Գյուղատնտեսներ, ինչ բերք ու բարիք ունեք հավաքեք»,- գրել է օդերեւութաբանն իր ֆեյսբուքյան էջում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հետ զրույցում նշեցին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները դեռ հոկտեմբերի 17-ից գյուղացիներին խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում արագացնել բերքահավաքի աշխատանքները: