Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները սպասում էին քաղաքական երեք ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հրավիրած հանրահավաքի մեկնարկին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ հանրահավաքի կմեկնարկի քաղաքական ուժերի առաջնորդների ժամանմանելուն պես,- հայտնում է Orer.am-ը: Հասարակությունը մեծ ոգևորությամբ ու ծափողջուններով դիմավորեց առաջնորդներին: Տիգրան Ուրիխանյանը հավաքված հասարակությանը շնորհակալություն հայտնեց միակամ և միասնական լինելու համար: Հայաստանի ազգային հիմնի հնչեցմամբ էլ Ազատության հրապարակում մեկնարկեց եռյակի համատեղ հանրահավաքը: